
«Ազատության» հրապարակում մեկնարկան հակաճգնաժամային կենտրոնի անդամների մամուլի ասուլիսից հետո քաղաքացիները քայլերթով շարժվել է դեպի Խորենացի փողոց: Սակայն քայլերթի մասնակիցները Նար-Դոսից անակնակալ թեքվել են Սարի թաղ եւ ճեղքել ոստիկանական պատը: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորում է Խորենացի փողոցում հավաքվածներին լքել տարածքը: Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը բանակցության ընթացքում դիմեց հավաքը նախաձեռնողներից Արմեն Մարտիրոսյանին և Լևոն Բարսեղյանին, նորից շեշտեց, որ հավաքն անօրինական է: Արմեն Մարտիրոսյան ու Լևոն Բարսեղյանն ասացին, որ չեն դադարեցնի հավաքը, բայց ամեն ինչ կանեն բախումներն ու սադրանքները բացառելու համար: Սարի թաղումբախումներ են սկսվել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ։






