Հասարակություն
ՀՀ բնակչությունը նվազել է, արտագաղթը՝ մեծացել. ԱՎԾ
2016թ. առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանում բնակչության թվաքանակը ի հաշիվ բնակչության տեղաշարժի նվազել է: Այս մասին այսօր` հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան` նշելով, որ բնակչության տեղաշարժի ցուցանիշը գերազանցել է բնական հավելաճի ցուցանիշը:
Նա նշեց, որ 2016թ. հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում 1. 86466 անձ է մուտք գործել Հայաստան ` հանրապեության բոլոր սահմանային գոտիներից, իսկ ելքերի գրանցումները եղել են 1.15395: Ելքերի եւ մուտքերի հաշվեկշիռը կազմել է -6629, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է` 11.7 տոկոսով: