
Շենգավիթի քննչական բաժինը ստացել է քրեագիտական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի Լևոն Բարսեղյանի մոտ հայտնաբերված դանակը սառը զենք չէ, «Ռադիոլուր»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Հարցաքնվել է նաև փորձագետը։
«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանին արգելանքից ազատելու մասին»,- ասացին Քննչական կոմիտեից:




