Հասարակություն

Վարչապետը հրաժարվում է ՀՊՏՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնից

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում Կորյուն Աթոյանի ընտրության արդյունքները:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը հրաժարվելու է շարունակել գործունեությունը ՀՊՏՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնում:  Ըստ նրա՝ այդ որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

Վարչապետն առաջարկեց առաջիկա խորհրդի նիստում անցկացնել համալսարանի խորհրդի նախագահի նոր ընտրություններ:

Back to top button