
ՀՀ կառավարությունը հաստատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: Գործադիրի այսօրվա նիստում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշել է, որ այդ պաշտոնում վերընտրվել է Ռուբեն Միրզախանյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Ռուբեն Միրզախանյանին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք:




