Հասարակություն

Կառավարությունը բարձրացնում է սոցիալական նպաստի չափը

ՀՀ կառավարությունն անապահով ընտանիքների համար 2016 թվականի օգոստոսի 1-ից կփոխհատուցի 4.32 դրամով էլեկտրաէներգիայի դիմաց ավելի վճարումով պայմանավորված ծախսերի ծավալների մեծացումը: Որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

Կառավարության նախագծի հիմնավորման համաձայն՝  2016 թվականի օգոստոսի 1-ից Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 4.32 դրամով ավելի է, ինչը նշանակում է, որ նույն 202 կվտ էլեկտրաէներգիայի համար պետք է վճարի շուրջ 1000 դրամ ավելի:

Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու համար նախատեսվում է ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել 1000 դրամի չափով:

Back to top button