Քաղաքական

«Համախմբում»-ը միանում է հավաքներին ու երթերին

hamaxmbumՊաշտոնական գրանցումից հետո կայացել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության վարչության առաջին նիստը։ Օրակարգում եղել է մեկ հարց՝ «Սասնա ծռեր» խմբի շուրջ և երկրում ստեղծված իրավիճակը:

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝

1. Բացառել խնդրի լուծման  ուժային տարբերակը:

2. Անհապաղ լուծել «Սասնա ծռերի» անդամների սննդի, բուժօգնության խնդիրները: Սա էապես կլիցքաթափի լարվածությունը հասարակության մեջ:

3. Թույլ չտալ հասարակության և ոստիկանության միջև թշնամանքի զարգացման միտումները: Այդ ուղղությամբ անել անհրաժեշտ քայլեր` ապահովելով խաղաղ ցույցերի և երթերի լիակատար անվտանգությունը։ Որպես բարի կամքի դրսևորում՝ առաջարկում ենք կարճել ոստիկանության հետ բախումների ընթացքում ցուցարարների դեմ հարուցված քրեական գործերը:

4. Ջանքեր գործադրել՝ նպատակ ունենալով գտնել հանրության համար ընդունելի և խաղաղ հանգուցալուծում։Մենք ևս մեկ անգամ արձանագրում ենք, որ ստեղծված իրավիճակն արդյունք է իշխանությունների վարած քաղաքականության։ Ակնհայտ է, որ հանրային լայն պահանջ կա երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու համար։Կոչ ենք անում մեր կուսակիցներին և համակիրներին ցուցաբերել քաղաքացիական ակտիվություն՝ մասնակցելով բոլոր տիպի խաղաղ հավաքներին ու միջոցառումներին։
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի ծառայություն

Կարդացեք նաև

Back to top button