
Խորենացի փողոցի հավաքի մասնակիցները իրազեկման երթով շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից պետք է վերադառնան Խորենացի փողոց:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ոստիկաններին խնդրեց ապահովել երթի մասնակիցների անվտանգություն: Նա տեղեկացրեց երթուղու մասին՝ Նար Դոսի փողոց, Վարդանանց փողոց, Սախարովի հրապարակ, Նալբանդյան փողոց, Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից դեպի Աբովյան փողոց, Հանրապետության Հրապարակ, հետո Տիգրան Մեծ փողոցով վերադառնալու են Խորենացի փողոց:






