Հասարակություն

Զինված խումբը 3 մեքենա է այրել. Ոստիկանություն

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը  այսօր այրել է գնդի 3 ծառայողական մեքենա: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար: 
Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել  գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը: 
Back to top button