Հասարակություն

Երևանի նախկին ոստիկանապետը՝ փրկարար ծառայության պետի տեղակալ

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն է նշանակվել փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Նա մինչ այս ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալն էր, Երևան քաղաքի փրկարար ծառայության պետը: Մուշեղ Ղազարյանի տեղակալ է նշանակվել Ներսես Նազարյանը, ով նախկինում Երևանի ոստիկնաապետն էր:

ԱԻՆ-ում կայացած խորհրդակցության ժամանակ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրել  է նորանշանակ պաշտոնյաներին:

Մուշեղ Ղազարյանի մասին Երիցյանն ասել է. «Երկար տարիներ արտակարգ իրավիճակների համակարգում իրականացրած ծառայության արդյունքում ինքն այսօր արդեն արժանի է ստանձնելու այդ պաշտոնը»:

Ինչ վերաբերում է Նազարյանին, ապա, ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ,  նախարարն ասել է. «Նշանակումը ճիշտ է և խոստումնալից»:

Կարդացեք նաև

Back to top button