Հասարակություն

Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողին

martakan tsarayutyunՆախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արսեն Առաքելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Back to top button