«Շենգավիթ» ԲԿ-ում ծննդկան է մահացել
Երեւանում 44-ամյա ծննդկան է մահացել: Կինը կեսարյան հատումով զույգ է ունեցել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, վիրահատությունը նորմալ է անցել, սակայն դրանից հետո բարդություններ են առաջացել: Ծննդկանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ այս գիշեր մահացել է:
«Այդ տարիքում կեսարյան հատում է ցուցված, որն էլ արվել է: Վիրահատությունը նորմալ է անցել, դրանից հետո բարդություններ են առաջացել: Ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները, հետագա ավելի բարձր մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունք, որտեղ այս գիշեր մահացել է»,- NEWS,am-ի թղթակցին ասաց Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ- գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Կնոջ մոտ նախնական տվյալներով եղել է արյան մակարդելիության անկում եւ հետագայում բացակայում: Կնոջ մահվան պատճառները պարզելու համար փորձաքննություն է նշանակվել:
Նշենք, որ կինն առաջին անգամ էր ծննդաբերում: