Հասարակություն

Այսօր Ակնա (Աղդամի) ազատագրման օրն է

22 տարի առաջ այս օրը՝ հուլիս 23-ին ազատագրվեց Աղդամ քաղաքը` Ակնան: Աղդամի ազատագրումը Շուշիի ազատագրումից հետո արդարացիորեն համարվում է Արցախյան ազատամարտի կարևորագույն օպերացիաներից մեկը, եթե՝ ոչ կարևորագույնը: Շուշիի ազատագրումից հետո Ստեփանակերտի ու Ասկերանի վրա «Գրադի» հարվածները շարունակվում էին հենց Աղդամից: Բացի այդ քաղաքը հզոր ռազմական կենտրոն էր, որում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք էր պահվում:

Քաղաքի ազատագրմանը մասնակցում էին պաշտպանական բոլոր շրջանները: Սրանով ևս մեկ անգամ ընդգծվում է օպերացիայի կարևորությունը:

Կարդացեք նաև

Back to top button