Սպորտ

Հենրիխ Մխիթարյանն ընտրեց 22 համարը

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը ներկայացրել է խաղաշապիկների համարները, որոնցով ֆուտբոլիստները հանդես կգան 2016/17թթ. մրցաշրջանում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների կազմում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով: Թիմի մյուս 2 նորեկները` Զլատան Իբրահիմովիչն ու Էրիկ Բային, ընտրել են համապատասխանաբար 9 և 3 համարները:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է Չինաստանում ուսումնամարզական հավաք անցկացնել: Այսօր թիմը ստուգողական խաղում Շանհայում ուժերը կչափի Մխիթարյանի նախկին թիմի` Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Back to top button