
«Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքների շրջանակում, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվել են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից և նշում, որ օգտագործված իրերի վաճառքը կիրականացվի բացառապես վերոնշյալ տարածքում:




