Հասարակություն

Խորենացու փողոցում բախումներից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. նախարար

aidaavetisyan
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով Խորենացի փողոցում  տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիների վիճակին, նշել է,  որ առավոտյան ժամը 9-ի դրությամբ բուժհաստատություններ դիմել է 51 քաղաքացի, որից 29-ը՝ ոստիկաններ։

«Բոլորին ցուցաբերվել է ժամանակին և պատշաճ բուժօգնություն։ Այս պահին ծայրահեղ ծանր կամ կյանքին վտանգ սպառնացող դեպքեր չունենք»,- ասաց Արմեն Մուրադյանը։

Խոսելով հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքում վիրավորվածների առողջական վիճակի մասին՝  առողջապահության նախարարը նշել է, որ ծանր էր ոստիկան Գագիկ Մկրտչյանի վիճակը,  բայց այսօր դրական միտում կա, և հնարավոր է՝ օրվա ընթացքում անջատվի արհեստական շնչառության ապարատը։

 

Կարդացեք նաև

Back to top button