Քաղաքական

Արծվիկ Մինասյանը ողջախության կոչ է անում «Սասնա ծռերի» անդամներին

arminegevorgyan

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամներին կոչ է անում օր առաջ հանձնվելու որոշում կայացնել, ինչը թույլ կտա հետագա գործընթացներն օրենքի ու սահմանադրության շրջանակում իրականացնել:

«Գործընթացը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում։ Թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել: Ավելին՝ ես համոզված եմ, որ այն տղաները, գոնե մի մասը, որոնց ես էլ եմ ճանաչում եւ որոնք Արցախի ազատագրական պայքարում  ներդրել են իրենց կյանքը, այդ մարդիկ նույնպես ողջախոհություն կդրսեւորեն եւ հանդես կգան կոնկրետ իրավիճակը լիցքաթափելու գործողություններով: Ինձ համար ակնհայտ է, որ ցավոք, անհանդուրժողականությունը հասարակությունում դարձել է այն աստիճան, որ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձեւերով: Եթե մենք անգամ մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, ապա ակնհայտ է, որ դա ձեւ չէ»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:

Նշենք, որ Արծվիկ Մինասյանը միակն էր, որ այսօր չխուսափեց լրագրողներին մոտենալ եւ պատասխանել նրանց հնչեցրած հարցերին:

Կարդացեք նաև

Back to top button