
Խորենացու փողոցում թեժ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների ու ոստիկանների միջեւ, այն բանից հետո, երբ քաղաքացիները ցանկանում էին իրենց հավաքած սնունդը փոխանցել ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին, սակայն ոստիկանները մերժեցին` հայտարարելով, որ նրանք սննդի կարիք չունեն: Ցուցարարները սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ինչին ի պատասխան ոստիկանները գազային պայթուցիկներ նետեցին ցուցարարների ուղղությամբ: Այժմ քաղաքացիները, քաղաքական գործիչները եւ հոգեւորականները կենդանի պատ են կազմել ոստիկանների առջեւ, ցուցարարներն էլ աղբամաններով եւ նստարաններով փակեցին նաեւ Տիգրան Մեծ փողոցը:





