ԿարևորՔաղաքական

Իրավիճակի հանգուցալուծումն ըստ քաղաքական- հասարակական գործիչները

lusinevasilyan

Այս պահին  ունենք երեք  հիմնական խնդիր` երեքն էլ  խուսափել արյունահեղությունից՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է  Ազգային ինքնորոշում միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը: ԱԻՄ առաջնորդի կարծիքով՝  իրավիճակը պատմական պատասխանատվություն է պահանջում: Քաղաքական- հասարակական գործիչները շարունակում են քննարկել ստեղծված իրավիճակի պատճառներն ու հնարավոր հետևանքներ և ամենակարևորը՝  կանխատեսումներ անել, թե ինչ հանգուցալուծումներ են հնարավոր:

 

ԱԻՄ-ն իր գործունեության 50 տարիների ընթացքում երբեք որևէ բռնության կողմ չի եղել, անգամ ազգային ազատագրական պայքարի փուլում, բայց ստեղծված իրավիճակն  ըմբռնումով է ընկալում:  Պարույր Հայրիկյանն ասում է՝ ըմբռնումով և ւ մեծագույն մտահոգությամբ: «Այո, որքան էլ մեզ համար անցանկալի են այդպիսի լուծումները, որքան էլ մենք նախընտրելի ենք համարում միայն քաղաքական ճանապարհով հարցերի լուծումը, բայց իրավունք չունենք որևէ մեկին իր իրավունքից զրկել։ Քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդիկ ոչ քաղաքական ճանապարհ են ընտրում»:

Հայրիկյանն ընդունելի չի համարում վիճակի ծայրահեղ մեկնաբանությունները՝ ոչ զինված խմբի անդամների հերոսացումը, ոչ էլ նրանց որպես ահաբեկիչ ու հանցագործ ներկայացնելը: Ասում է ՝ կողմերը պետք է պատմական պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց գործողություններին: «Մենք վախենում էինք, որ անմիջապես հարձակում կսկսվի ինչպես  խելագար, եսակենտրոն ահաբեկիչների հետ է աշխարհը վարվում: Փառք Աստծո՝ առաջին մտահոգությունը կանխվեց: Խաղաղ ելք գտնելու իշխանությունների ձգտումն այս հարցում պետք  է գնահատել»:

Այս պահին  երեք  հիմնական խնդիր ունենք` երեքն էլ  խուսափել արյունահեղությունից՝ ասում է ԱԻՄ առաջնորդը և  թե իշխանություններին,  թե  «ընդվզումի ուղին բռնած»  անհատներին հորդորում  ամեն ինչ անել վիճակն առանց լրացուցիչ բռնությունների և զոհերի հանգուցալուծելու ուղղությամբ:

Հարցին, թե որքան կտևի այս իրավիճակը, ինչ հանգուցալուծում կունենա, Հայրիկյանն այսպես է պատասխանում. «Եթե երեք օր տեւեց, կարող է երեք ամիս էլ տևել, կարևորը նոր զոհ չունենանք»:

Քաղաքական ուժերի դերակատարման  մասով   Հայրիկյանը կարծում է, որ ավելի գործուն կարող է լինել խորհրդարանական ուժերի մասնակցությունը, քանի որ նրանք որոշակի լծակներ ունեն: Քաղաքական միջնորդության կարիք, ընդհանուր առմամբ, կարծում է չկա: «Կողմերն իրար հետ անմիջականորեն խոսելու հնարավորություն ունեն, միջնորդների կարիք իրավիճակը չունի: Նրանք, ովքեր ասում են կարող ենք միջնորդ դառնալ, իրենց ցույց տալու հարց են լուծում»:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի և իրավիճակը ոչ քաղաքական դիրքերից գնահատող Եղիշե Պետրոսյանի գնահատականները իրավիճակի վերաբերյալ որոշ կետերում համընկնում են, որոշներում հակասում իրար:

Ազատ Արշակյանն իրավիճակից  հետեւյալ հանգուցալուծումն է առաջարկում. երկու կողմերն էլ պետք է զիջումների գնան՝  իշխանությունները պետք է Ժիրայր Սեֆիլյանին ազատ  արձակեն, «Սասնա ծռերի»  անդամներն էլ՝ վայր դնեն  զենքը:

Back to top button