Հասարակություն

ԵԱՀԿ-ն հետաձգել է Թուրքիայում կայանալիք Ղարաբաղի վերաբերյալ հանդիպումները

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները հետաձգվել են: Այդ մասին РИА Новости-ն հայտնել է ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ավելի վաղ Թուքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հուլիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Անկարա, որտեղ  թուրքական կողմին կտեղեկացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացի մասին:

«Թուրքիայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հետաձգվել են: Այս պահին մենք քննարկում ենք հաջորդ հանդիպման ամսաթիվը»,- ասել է Ուորլիքը:

 

Back to top button