Լարված իրավիճակ Խորենացի փողոցում (լուսանկարներ)
Քիչ առաջ լարված իրավիճակ էր ստեղծվել Խորենացի փողոցում: Իրարանցումն սկսվեց, երբ ՊՊԾ գնդի տարածքից կրակոցներ են հնչել։ Քաղաքացիները, կարծելով թե ոստիկաններն են հարձակում գործել ՊՊԾ տարածքում գնտվող խմբի անդամների վրա, փորձեցին ճեղքել ոստիկանական պատը։ Սակայն, Հիմնադիր խորհրդարանի անդամներից մեկը հայտնեց, որ խոսել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, զինված խմբի կազմում ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը մասնակցող Վարուժան Ավետիսյանի հետ, որը հայտնել է, թե իրենք են օդ կրակել, քանի որ Գնդի ներսում գտնվողներին հայտնել են քաղաքացիների վրա ոստիկանների հարձակման մասին, այդ պատճառով իրենք օդ են կրակել։ Իրավիճակը մի փոքր հանդարտվեց, երբ մարդկանց մոտեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա խորհուրդ տվեց սադրանքների չմատնվել, իրավիճակը չլարել եւ «այլ բաներ կատարելու առիթներ տալ»: «Խնդրում եմ տարածել միայն ճշտված լուրեր», ասաց Նիկոլ Փաշինյանը: