ԿարևորՔաղաքական

Քերի. ԱՄՆ եւ Ռուսաստանը աշխատում են ԼՂ խնդրի ուղղությամբ

ԱՄՆ- ն և Ռուսաստանը համատեղ աշխատում են մի շարք ուղղություններով, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Մոսկվայից ԱՄՆ վերադառնալուց հետո պետքարտուղար Քերին, ամփոփելով Ռուսաստան այցի արդյունքները, նշել է, որ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք հարցեր է քննարկել, որոնց թվում էր նաեւ Լեռնային Ղարաբաղը:

«Մենք բավականին երկար զրուցել ենք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ՝ փորձելով հստակեցնել այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել Ուկրաինայի հարցում: Մենք տարբեր հարցերի ուղղությամբ ենք աշխատում, նաև Լեռնային Ղարաբաղի»,- NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Քերին:

Back to top button