Կրեմլի արձագանքը՝ Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցած զինված բախումներին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այսօր պատասխանելով հարցին՝ չի տեսնում արդյոք կապ Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցած վերջին զինված միջադեպերի միջև նշել է, որ հնարավոր չէ դրանք նույնացնել և միակերպ մեկնաբանել:
Նրա խոսքով, Թուրքիայում, Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունները չի կարելի միակերպ դիտարկել. եթե մի դեպքում դա հեղաշրջման փորձ էր, ապա մյուսում` քրեական դրչսևորումներ:
«Դժվար թե հնարավոր լինի միակերպ դիտարկել այն, ինչ տեղի է ունենում տարբեր երկներում մեր սահմանների երկայնքով, քանի որ այստեղ, իհարկե, անհրաժեշտ է վերլուծել յուրաքանչյուր առանձին դեպք: Մի դեպքում մեք գործ ունենք ուժային ճանապարհով հեղաշրջման փորձի հետ, ինչը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, մյուս դեպքում խոսքը քրեական դրսևորումների մասին է», -Ռիա-նովոստի գործակալության փոխանցմամբ ասել է Պեսկովը:Նրա խոսքով նման դրսևորումները Ռուսաստանի սահմանների մոտ ստիպում են ծայրահեղ ուշադիր հետևել իրավիճակին և վերլուծել այն:
«Մեր երկնրի անվտանգությունն, իհարկե, ապահովվում է պատշաճ մակարդակով:Ստացվող տեղեկություններին զուգահեռ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր», հավելել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովի խոքով, Ռուսաստանը կցանկանար իր հարևաններին տեսնել կայուն, բարգավաճող և կանխատեսելի պետություններ, և այս դեպքում կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ հարևաններն ունեն անհրաժեշտ ներուժ՝ այդպիսին լինելու համար: