
Հուլիսի 18-ի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության
(ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող անձինք ապահովվել են սնունդով, ինչպես նաև
անհրաժեշտ դեղորայքով`ասված է Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
«ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված համալիր
գործողությունների, այդ թվում՝ բանակցությունների արդյունքում բռնազավթված
տարածքից դուրս է բերվել ևս մեկ պատանդ: Այդուհանդերձ, նման հուսադրող
դրվագները դեռ չեն երաշխավորում ցանկալի վերջնարդյունքը ու չեն բացառում
հնարավոր ողբերգական հետևանքները, որոնց համար պատասխանատվությունը կրելու
են բացառապես այս հարձակման նախաձեռնողները: Ահաբեկիչները պետք է գիտակցեն,
որ չունեն այլընտրանք, քան ժամ առաջ անվերապահորեն կատարել
իշխանությունների բոլոր պահանջները: ՀՀ իրավապահ մարմինները դեռ հույս
ունեն, որ զինված խմբի անդամները որոշումներ կայացնելիս կառաջնորդվեն միայն
ողջախոհությամբ»,- ասված է հայտարարության մեջ։




