Քաղաքական

Ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու՝ ասում է Աղվան Վարդանյանը

Մի խումբ զինված անձանց կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու եւ պատանդ վերցնելու ձեւը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը Yerkir.am տված հարցազրույցում դատապարտելի է որակել

«Այդ մարդիկ երկրում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ամենասխալ եւ դատապարտելի ձեւն են ընտրել: Ծայրահեղական մտածողությունը ընդհակառակը նվազեցնում է որակական փոփոխությունների հնարավորությունը: Զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու: Վստահ եմ, որ նրանք հանրային լայն աջակցություն չեն կարող ունենալ: Վատ է նաեւ այն, որ այսօր արդեն միջազգային լրատվամիջոցներում թուրքական հեղաշրջման փորձը փոխարինվելու է հայաստանյան դեպքերով: Մնացածը իրավապահների անելիքն է, որ մինչեւ այժմ, իմ կարծիքով, լավ չեն կատարել»,- ասել է Աղվան Վարդանյանը։

Կարդացեք նաև

Back to top button