
WBO վարկածով 2-րդ կիսամիջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարիերայի 50-րդ մենամարտն անցկացրեց՝ հաղթելով նորվեգացի Թիմ-Ռոբին Լիհաուգին:
Մենամարտի առաջին 4 ռաունդները անցան հիմնականում հավասար պայքարում: Ավելի շատ էր դիպուկ հարվածում Աբրահամը:
5-րդ ռաունդից Արթուրի առավելությունն առավել քան ակնհայտ էր: Հատկապես 5-րդ և 7-րդ ռաունդներում Լիհաուգը անկասելի հարվածաշարերի էր ենթարկվում և շատ մոտ էր նոկդաունի ենթարկվելուն:
Աբրահամի հսկայական առավելությունը շարունակվեց նաև 8-րդ ռաունդում: 36-ամյա հայ բռնցքամարտիկի 23-ամյա մրցակիցն այլևս չդիմացավ հարվածներին:
Արթուր Աբրահամը հաղթեց տեխնիկական նոկաուտով, քանի որ Լիհաուգի մարզիչը խնդրեց դադարեցնել մենամարտը:
Աբրահամը այս հաղթանակի շնորհիվ չեմպիոնական գոտու հավակնորդ է դառնում:




