
Թուրքիայում կայունությունը կարևոր է տարածաշրջանի համար, հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարարությունը: «Շարունակում ենք ուշադրությամբ հետեւել Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին։
Հարեւան երկրում կայունությունը, կարգուկանոնը՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման վրա կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար», — գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում։




