

Հայաստանում դարեր շարունակ առավել կարեւորվել է տղա երեխայի ծնունդը: Այսօր էլ շատերը երեխայի սեռով պայմանավորված ցանկանում են արհեստականորեն ընդհատել հղիությունը: Միայն թե ներկայումս կա համապատասխան օրենք, ըստ որի՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումը պատժվում է քրեորեն, եթե հղիությունը հատել է 12 շաբաթական սահմանը: Մեր երկրում սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին են այսօր անդրադարձել ոլորտի մասնագետները և նշել, որ 100 աղջկա հաշվով կենսաբանորեն պետք է ծնվի 102-106 տղա երեխա: Մինչդեռ մենք այսօր ունենք 40.000-ից ավելի ծնված տղա երեխաներ:
Հայաստանում սեռով պայմանավորված ծնունդների անհամապատասխանություն է արձանագրվել դեռևս 93-94 թթ-ից: Անհամապատասխանությունը հիմնականում պայմանավորված է տղա երեխաների անհամեմատ մեծ թվով, մինչդեռ 100 աղջկա հաշվով կենսաբանորեն պետք է ծնվի 102-106 տղա երեխա: Վերջին մի քանի տարիներին, սակայն, ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կոյումջյանը ծնունդների որոշակի կայունացում է նկատում, ինչը, ըստ նրա, ողջունելի է:
Տղաների գերակշռումը պայմանավորված է նրանով, որ կենսաբանորեն արական սեռի մահացությունն ավելի բարձր է, քան իգականինը՝ պարզաբանեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը: Հիմք ընդունելով այս օրինաչափությունն ու ՄԱԿ-ի համապատասխան զեկույցը՝ ասոցիացիան արձանագրել է, որ մենք այսօր ունենք 40.000-ից ավելի ծնված տղա երեխա:
Այս խնդրի դեմ այսօր բավականին լրջորեն են պայքարում ինչպես առողջապահության նախարարությունը, այնպես էլ տարբեր հկ-ներ: Եվ այսօր կա օրենք՝ ըստ որի՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումը պատժվում է քրեորեն, եթե հղիությունը հատել է 12 շաբաթական սահմանը՝ նկատեց մանկաբարձ-գինեկոլոգ ՊավելՍոցկին:
Նման քայլի դիմելուց առաջ յուրաքանչյուր կին պետք է նախեւառաջ գիտակցի, որ բարձր ժամկետում հղիության արհեստական ընդհատումը կարող է հետագա անպտղության հանգեցնել՝ նշեց մանկաբարձ –գինեկոլոգը: 12 շաբաթական հղիությունից հետո Հայաստանում թույլատրվում է այն ընդհատել միայն բժշկի համապատասխան ցուցումով: Ավելի ստույգ՝ երբ հղիության հետագա ընթացքը վտանգում է մոր առողջությունը, կամ էլ պտուղն է մահացած: Ի դեպ՝ Պավել Սոցկին հայտնեց, որ իր պրակտիկայում չի հանդիպել կնոջ, ով պահի երեխային և զղջա դրա համար։ Փոխարենը շատ է հանդիպել կանանց, ովքեր դիմել են հղիության արհեստական ընդհատման և զղջացել են, բայց արդեն ուշ է եղել:




