Հասարակություն

Արցախ են մեկնել նաեւ բժիշկներ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Արցախում է  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած  պատվիարկությունը: Դրա կազմում են ինչպես մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ, ավագանու անդամներ, այնպես էլ քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, բժիշկներ, որոնք այսօր եւ վաղը Ստեփանակերտի տարբեր բուժհաստատություններում նաեւ հիվանդներ են ընդունելու:

 

 

Երեւանի եւ Ստեփանակերտի, ինչպես նաեւ ՀՀ մայրաքաղաքի վարչական շրջանների եւ  Արցախի շրջանների միջեւ գարծնական բարեկամությունը մի քանի տրավա պատմություն ունի: Երեւանը մի շարք  ծրագրեր է իրականցնում ինչպես  Ստեփանակերտում, այնպես էլ  շրջաններում:

Պատվիրակության անդամներն այսօր հանդիպումներ են ունեցել ինչպես քաղաքապետարանում, այնպես էլ ԼՂՀ կառավարությունում, հանդիպել են  նախագահ Բակո Սահակյանի հետ:

Այսօր Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամները իրենց այցը սկսել են Ստեփանակերտի հուշահամալիրում`հարգանքի տուրք մատուցելով ազատամարտի նահատակներին: Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների  պուրակ է կառուցվում: Երկու քաղաքապետները հետեւել են աշխատանքների ընթացքին:

Երեւանի քաղաքապետարանը ստանձնել է նաեւ Ստեփանակերտի գլխավոր տաճարի` Սբ. Աստվածածնի հովանու եկեղեցու բակի բարեկարգումը: Եկեղեցու շինարարությունը դեռ շարունակվում է:

Այսօր եւ վաղը Երեւանի քաղաքապետարանի պատվիարկության անդամները տարբեր հանդիպումներ են ունենալու իրենց արցախցի գործընկեների հետ: Ստեփանակերտում են երեւանյան բժիշկների տարբեր խմբեր, որոնք հիվանդների ընդունելություն են կազմակերպում Ստեփանակերտի բուժհաստատություններում: Վաղը պատվիարկությունը նաեւ պաշտպանության բանակի զորամասերից մեկում է լինելու:

Back to top button