
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 18-ին հանդիպում կանցկացնեն Անկարայում:
«Համանախագահները կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը», Բաքվում ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր պատրաստ է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:




