Հասարակություն

Բակո Սահակյանն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ ԼՂՀ մայրաքաղաքի ու շրջանների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի հետ հաստատված ամուր կապերը՝ ընդգծելով, որ այդ փոխգործակցության շրջանակներում Արցախում հաջողությամբ իրականացվել եւ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:

Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

Կարդացեք նաև

Back to top button