

Կառավարության նիստի օրակարգային առաջին հարցն այսօր ՀՀ արդարադատության նախարարությանը լրացուցիչ գումար հատկացնելու հարցն էր:
Նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Համաձայն այդ նախագծի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2016 թվականի փետրվարի 25-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ արդարադատության նախարարությանը 2016 թվականի 9 ամսում հատկացնել 3,600 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Կառավարությունը հաստատեց որոշումը:




