
Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մեկնել է Հունաստան, որտեղ հուլիսի 15-ին մեկնարկում է Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը, Տիբո Պետիի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 10 խաղացողներ:
Մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 15-24-ը` Աթենքի հարևանությամբ գտնվող Խալկիդա քաղաքում:




