Միջազգային

Բրիտանիայի երկրորդ կին վարչապետը.նոր «երկաթե լեդի՞ն»

Այսօր Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւվիդ Քեմերոնը պաշտոնապես հրաժարական կներկայացնի: Այդ պաշտոնում նրան կփոխարինի ներկայումս երկրի ներքին գործերի նախարար, իշխող պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Թերեզա Մեյը:

«Երկաթե լեդիի»՝ Մարգարեթ Թետչերի հրաժարականից 26 տարի անց Միացյալ Թագավորության կառավարությունը կրկին կին կղեկավարի։ Ինչպես Թետչերը, Մեյը եւս պահպանողական կուսակցության ներկայացուցիչ է։ Երկրի նոր վարչապետը  2010 թ. գլխավորում էր Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությունը։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Դեւիդ Քեմերոնը, ով ղեկավարում էր երկրի կառավարությունը վերջին վեց տարվա ընթացքում, եՄ- ից դուրս գալու՝ «բրեկսիտի» հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո հայտարարել էր  հրաժարականի մասին:

Փաստորեն՝ Մեծ Բրիտանիայից՝ եվրամիությունից դուրս գալու բանակցությունները ղեկավարելու է այն քաղաքական գործիչը, որը հանդես էր գալիս հենց «բրեկսիտի» դեմ։ Դրա օգտին հանդես եկող քաղաքական գործիչները հանրաքվեից հետո հրաժարվեցին ստանձնել երկրի կառավարման պատասխանատվությունը։

Back to top button