Հասարակություն

Երկրաշարժ՝ հայ-վրացական սահմանին

Հուլիսի 12-ին, ժամը 14.14-ին (Գրինվիչի ժամանակով` 10.14) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20 0  և արևելյան երկայնության 43.92 0  աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան-Հայաստան սահմանային գոտի Բավրագյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային հատվածում, Գյումրի, Ստեփանավան և Ալավերդի քաղաքներում՝ 4-5 բալ, Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Back to top button