Սպորտ

Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրեցին օլիմպիական հավաքականը

Լողորդներ Վահան Մխիթարյանը և Մոնիկա Վասիլյանը համալրել են Հայաստանի օլիմպիական հավաքականը: Նրանք Ռիոյի Օլիմպիական խաղերին կմասնակցեն «Սպիտակ քարտով»: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերին մեր երկիրը կներկայացնեն 33 մարզիկներ:
Ռիոյի 31-րդ Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին` «Մարականա» մարզադաշտում:

Օգոստոսի 5-ից 21-ը` աշխարհի 205 երկներից մոտ 10.500 մարզիկներ կմրցեն մեդալների 306 հավաքածուների համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոբակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզակառույցներում:

Back to top button