ԿարևորՔաղաքական

Մենք կարգավորմանը շատ ավելի մոտ ենք, քան երբեւէ՝ Բաքվում հայտարարել է Լավրովը

Ռուսաստանն ու Ադրբեջանը երկկողմ շփումների ժամանակ քննարկում են կոնկրետ քայլեր, որոնք կարող են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց արձանագրել՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր  Բաքվում ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ։

«Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եղել է մանրամասն, բաց եւ վստահելի երկխոսություն։ Քննարկել ենք երկկողմ հարաբերությունները սկզբունքային պլանով եւ որոշել հետագա քայլերը, որոնք պետք է եւ կարող են բերել ղարաբաղյան կարգավորման առաջընթացին»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

Մամեդյարովն իր հերթին ընդգծել է երկու երկրների միջեւ «բարձր մակարդակի երկխոսությունը, որն ավելի է ակտիվանում»։ Նրա խոսքով՝ կողմերը երկխոսություն են վարում շատ թեմաների շուրջ՝ տնտեսական, հումանիտար եւ Ղարաբաղյան հակամարտության։ «Հույս կա, որ բանակցային գործընթացի ակտիվացումը կարող է քանդել այս հակամարտության երկարամյա հանգույցը»,- ասել է Մամեդյարովը։

Լավրովն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման կողմերը հաջողությանն շատ ավելի մոտ են, քան նախկինում, սակայն մանրամասները դեռ վաղ է բացահայտել։ «Մենք հիմքեր ունենք, որ այս անգամ մենք շատ ավելի մոտ ենք հաջողության հասնելուն, քան մինչ այս»,- ասել է Լավրովը։

Միաժամանակ՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20- ին  Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները չեն բացահայտվի։ «Հասկանալի պատճառներով մենք հրապարակայնորեն քննարկում ենք այն գաղափարների մանրամասները, որոնք քննարկվում են հանդիպումների ընթացքում։ Հունիսի 20- ին երեք երկրների առաջնորդները հատուկ պայմանավորվել են, որ խնամքով կվերաբերվեն հույսի այն ծիլերին, որոնք ի հայտ են գալիս։ Ոչ թե այն պատճառով, թե ինչ- որ բան թաքցնում ենք, այլ ուղղակի սա բանակցությունների էթիկական նորմն է»,- շեշտել է Սերգեյ Լավրովը։

Back to top button