
Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապես Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է, տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին:




