

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում հանրապետության նախագահի ելույթը երեք հստակ ուղերձ էր պարունակում՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախահգահ Էդուարդ Շարմազանովը:
Առաջինն, ըստ նրա, Սերժ Սարգսյանի հստակ ամրագրումն էր, որ Հայաստանն ու Ղարաբաղը հակամարտության խաղաղ լուծման կողմնակիցներ են, երկրորդը՝ որ ՆԱՏՕ-ն չէ այն հարթակը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը, ուստի Ադբեջանի ցանկացած փորձ՝ տեղափոխել հակամարտությունը այլ հարթակներ, ընդունելի չէ ու հակասում է Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններին:
Սերժ Սարգսյանի ելույթի երրորդ ուղերձն, ըստ Շարմազանովի, Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կատարման անհրաժեշտության ամրագրումն էր:
ՀՀԿ խոսնակը խիստ հստակ է որակել նաև Սերժ Սարգսայանի այն հայտարարությունը, որը վերաբերում է ստատուս քվոյի փոփոխությանը: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Վարշավայում ասել էր հանրապետության նախագահը:
«Այսինքն, պետք է այս կոնֆլիկտի ոչ թե հետևանքները վերացնել, այլ պատճառները: Վարշավայում Սերժ Սարգսյանը ուղիղ նշեց, որ թիվ մեկ խնդիրը ոչ թե տարածնքերի կամ փախստականների խնդիրն է, այլ կարգավիճակի և Արցախի ժողովիդի ինքնորոշման իրավունքի իրացման խնիրն է»:




