ԿարևորՍպորտ

Պորտուգալիայի հավաքականը՝ Եվրոպայի չեմպիոն (լրացված)

eder1
Եվրոպայի առաջնության եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մրցում էր Պորտուգալիայի հետ: Հիմնական ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց:
 portugal
Առաջին խաղակեսում ծավալվել էր գրեթե հավասար պայքար, սակայն տարածքային առավելությունը Դիդյե Դեշամի թիմի օգտին էր: Կիսապաշտպան Դիմիտրի Պայեի հետ բախման ժամանակ վնասվածք էր ստացել պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: «Ոսկե գնդակի» եռակի դափնեկիրը փորձեց մի քանի անգամ շարունակել հանդիպումը, սակայն 25-րդ րոպեին փոփոխություն խնդրեց:
 eder2
Երկրորդ խաղակեսում կրկին ակտիվ էր գործում, որը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն հիանալի գործեց մրցակցի դարպասապահ Ռուի Պատրիսիուն: Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Անդրե-Պյեր Ժինյակը հիանալի հնարքով ձերբազատվեց Պեպեի հսկողությունից, սակայն նրա հարվածը դիպավ դարպասաձողին:
Մարկ Կլատենբուրգի ավելացված երկրորդ խաղակեսի մեկնարկում Էդերը հեռու տարածությունից կատարած արտակարգ հարվածով գրավել է Ուգո Լյորիսի դարպասը՝ չեմպիոնություն պարգեւելով իր թիմին:eder

Թիմերը հանդես էին գալիս հետեւյալ կազմերով.

Պորտուգալիա. Ռուի Պատրիսիու, Պեպե, Ժոզե Ֆոնտե, Ռաֆայել Գերեյրո, Կրիշտիանու Ռոնալդու, Ժոաո Մարիու, Վիլյամ Կարվալյու, Ռենատու Սանչեշ, Նանի, Սեդրիկ, Ադրիեն Սիլվա:
Ֆրանսիա. Ուգո Լյորիս, Պատրիս Էվրա, Անտուան Գրիզման, Դիմիտրի Պայե, Օլիվյե Ժիրու, Բլեզ Մատյուիդի, Պոլ Պոգբա, Մուսա Սիսոկո, Բակարի Սանյա, Լորան Կոսյելնի, Սամուել Ումտիտի:
աղբյուր՝ armsport.am
Back to top button