

Այս ծրագրի մաս կարող են կազմել երիտասարդներ՝ Հայաստանի ամբողջ տարածքից, Արցախից ու Ջավախից: Ջավախի Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն ասում է, որ առաջնորդների դպրոցում երիտասադներին մասագիտական հմտություններ փոխանցելու են ճանաչված մարդիկ, անձինք, ովքեր իրենց կարևոր խոսքն են ասել մշակույթի, դիվանագիտության, քաղաքականության ոլորտներում: Այս ծրագիրը նաև հնարավորություն է ընձեռնելու երիտասարդներին՝ միասին նախագծեր իրականացնելու հարցում:
Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ նշում է, որ սա մի նոր հորիզոն է բացում այն երիտասարդների համար, ովքեր դեռ չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ ուղի պետք է ընտրել ապագա մարտահրավերներին դիմագրավելու Ատոմ Մխիթարյանը նկատում է,որ այսօր երիտասարդների մի ստվար զանգված կա, որ իրեն խորթացած է համարում հայ եկեղեցուց, իսկ այս ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն էլ այն է, որ իրականացվում է եկեղեցու հետ համատեղ:




