Հասարակություն

Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հուլիսի 8-ին Սուրբ Աստվածածին վանքի վեհարանի դահլիճում ընդունել է Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Սամվել Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև  Շիրակի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո մամլո դիվանից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին ու մասնավորապես Լիբանանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Սփյուռքը կարևոր դերակատարություն պետք է ունենա Հայաստանի տնտեսությունը զարգացնելու գործում, ուստի և անհրաժեշտ է, որ սփյուռքահայ և օտարերկրյա գործարարները ներդրումներ կատարեն Հայաստանում:

Back to top button