
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վարշավայում այսօր մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ իր խոսքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նա կոչ է արել նվազեցնել լարվածությունը, խուսափել բռնություններից ղարաբաղյան հակամարտության գոտում:
«ՆԱՏՕ-ի եզրափակիչ հայտարարությունում մենք կանդրադառնանք նաև ղարաբաղյան հակամարտությանը: Մեր ուղերձը հետեւյալն է. կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը, հասնել հակամարտության խաղաղ կարգավորման»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը։




