
Հանրապետության նախագահի հրամանագրով՝ գեներալ- մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈւ գլքավոր շտաբի պետի տեղակալ։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-մայոր Օնիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։
Գնդապետ Գրիգորի Խաչատուրովը նշանակվել է երրորդ բանակային կորպուսի հրամանատար։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` ո ր ո շ ու մ եմ.
Գնդապետ Գրիգորի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար` կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով»,- ասված է հրամանագրում։
Գեներալ- մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է ԶՈւ միացյալ խմբավորման հրամանատար։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-մայոր Անդրանիկ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ նշանակել Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։
Գնդապետ Վալերիկ Քոչարյանը նշանակվել է չորրորդ բանակային կորպուսի հրամանատար։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գնդապետ Վալերիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար»։
Գեներալ- մայոր Պողոս Պողոսյանը նշանակվել է ԶՈւ սպառազինության պետ։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գեներալ-մայոր Պողոս ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետ` ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։
Գնդապետ Դավիթ Մանուկյանը նշանակվել է երկրորդ բանակային կորպուսի հրամանատար։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` ո ր ո շ ու մ եմ.
Գնդապետ Դավիթ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի հրամանատար»։




