Հասարակություն

Ջրհեղեղ նաեւ Ապարանում. հեղեղատարները գործել են՝ ասում է քաղաքապետը

arminegevorgyan

Երեկ կեսօրին  Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան- Խաչատրյան- Շահումյան փողոցներում գտնվող տները հորդառատ  անձրևների  հետևանքով ջրալցվել էին: «Ռադիոլուրի» հետ զրույցում Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը նշեց, որ երեկվա ջրհեղեղից վնասվել է ավելի քան 20 տուն, ջրալցվել է նաև քաղաքում գտնվող չորս բազմաբնակարան շենքերի վերջին հարկերը. տանիքներից  ջուրը լցվել է բնակարանները։ Այսօր արդեն մաքրման աշխատանքներ են  կատարվում ու հաշվարկվում  են  վնասի չափերը:

Հիշեցնենք, որ վերջերս նման դեպք գրանցվեց նաև Արթիկ քաղաքում, բայց ի տարբերություն Ապարանի, Արթիկի բնակիչների վնասները ավելի շատ  էին: Արդյո՞ք այս վերջին ջրհեղեղները խոսում են Հայաստանում եղանակային անոմալ երեւույթների մասին։ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը նշում է, որ ամեն ինչ նորմայի սահմաններում է:

Back to top button