

Գյումրիում մեծ շուքով են ընդունել ժամկետային զինծառայությունից զորացրված սերժանտ Շուլի Հակոբյանին, ով ապրիլի 4-ին իրեն վստահված մարտական դիրքումմ ոտ 1200 մ հեռավորությունից «Ֆագոտ»-ով խոցել է հակառակորդի 3 տանկ, հակառակորդին ստիպելով նահանջել:
Շուլիի խիզախությունը խրախուսվել է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերածանձնվիրության համար արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետի կոչման:
Գյումրին նույն օրը ընդունելով 1 հերոսի, տարածքային զինկոմիսարիատից հայոց բանակ է ճանապարհել տասնյակների, վստահությամբ, որ յուրաքանչյուրին ընդունելու է գրկախառնությամբ ու հերոսի կոչումով:




