Հասարակություն

Հայտնաբերվել է Երևանի ամենահին փողոցը

alisagevorgyan
Հայտնի է Երևանի ամենահին փողոցը: Այն հայտնաբերվել է «Էրեբունի» պատմահնագիտական  արգելոց թանգարանի  միջնաբերոդում, որտեղ 2008 թվականից հնագիտական աշխատանքներ է իրականացնում հայ-ֆրանսիական արշավախումբը, որին ավելի ուշ միացել էին նաև իրանցի հնագետները: Այսպես ասած ինտերնացիոնալ արշավախմբի անդամներն այսօր ամփոփել են 8-ամյա պեղումների արդյունքներն ու հույս են հայտնել, որ հնագիտական աշխատանքները Էրեբունիում շարունակություն կունենան:

 

Երկու օր հետո կազդարարավի Ֆրանսիայի կառավարության օժանդակությամբ իրականցվող ծրագրի ավարտը, որի շրջանակներում 2008 թվականից ի վեր հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը պեղումներ էր իրականացնում «Էրեբունի» պատմահնագիտական  արգելոց թանգարանի  միջնաբերդում: Թանգարանի տնօերն Գագիգ Գյուրջյանի խոսքով՝ արշավավախմբի 8 տարիների աշխատանքը երեք հիմնական խնդիր է լուծել:

Հայ-ֆրանսիական արշավախմբի աշխատանքները, որոնց ավելի ուշ միացան նաև իրանցի գործընկերները կենտրոնացված էին մասնավորապես արգելոց-թանգարանի Խալդի աստծո տաճարում և տաճարին  հարակից տարածքում:

Արշավավախմբի հայկական կեղմի ղեկավար  Միքայել Բադալյանն ասում է, որ աշխատանքների ընթացքում շեշտը դրվել է մի մեծ հարցականի վրա, որը կոչվում է հետուրատական ժամանակաշրջան. ինչպես կործանվեց ուրարտական պետությունը, ինչ տեղի ունեցավ դրանից հետո. հնագիտությանն առ այսօր անհայտ հարցերի պատասխանները հայ-ֆրանսիական արշավախմբի պեղումներից հետո կարծեք որոշակի ուրվագծեր են ստանում:

Եթե Էրեբունին մայրաքաղաք Երևանի օրանն է, ուրեմն կարող ենք ասել, որ  հայտնաբերվել Է   Երևանի ամենահին փողոցը: Արշավախմբի ֆրանսիական կողմի ղեկավար, Փարիզի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը  ևս երևանյան ամենահին խճաքարե փողոցի հայտնաբերումը համարում է արշավախմբի կարևոր ձեռքբերումներից մեկը:  Խալդ աստծո տաճարի հարևանությամբ  սյունազարդ սրահում բացահայտված տարբեր ժամանակաշրջանների հնագիտական շերտերը ևս , ըստ նրա, կարևոր ձեռքբերումներ են ոչ միայն հնագիտության տեսանկյունից, այլև հուշարձանի վերականգնման:

«Շատ ուրախ եմ, որ այս աշխատանքներն իրականացվեցին հայկական դրոշի ներքո: Շնորհակալ եմ Իրանի և Հայաստամնի իշխանություններին այս աշխատանքներին մասնակցելու  հնարավորության համար», -ասում է արշավախմբի աշխատանքներում ներգրավված իրանցի մասնագետ  Ռեզա Հեյդարը, ում համոզմամբ Էրեբունիում իրականացված հնագիտական աշխատանքները տարածաշրջանակյին կարևորություն ունեն:

Անվցած ութ տարիների հնագիտական պեղումների արդյունքներն ամփոելով՝ արշավախմբի անդամներն այսօր հույս հայտնեցին, որ ծրագիրը կունենա շարունակություն և պատմական նորանոր շերտերի բացահայտումը Էրեբունիում դեռևս նոր անակնկալներ կմատուցի:

Կարդացեք նաև

Back to top button