Հասարակություն

Մեկնարկել է մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով առաջին դատական նիստը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր տեղի է ունեցել ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործով առաջին դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Գործով մեղադրյալներն են Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանն ու բժշկուհի Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնից, 2015 թվականի հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով նախաքննությունը ձգձվեց գրեթե մեկ տարի:

Դատավոր Դավիթ Բադալյանը 4 անգամ գործը հետ էր ուղարկել դատախազություն՝ թերություններն ու վրիպակները շտկելու համար: Դեպքի առիթով հարուցված է քրեական գործ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Բժշկական օգնության և սպասարկում իրականցնողների կողմից մասանգիտական պարտականությունները չկատարելը, կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ»:

Անի Բադալյանի փաստաբան Հակոբյանը դատարանում միջնորդությամբ է հանդես եկել, որ դատական նիստը հետաձգվի մեկ ամսով, պատճառաբանելով, որ գործին ծանոթ չէ: Գործին ծանոթանալու համար մեկ ամիսը դատարանը շատ համարեց և դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 22-ը:

Հետագա դատական նիստերը տեղի կունենան երեքշաբի օրերին:

Կարդացեք նաև

Back to top button