Հասարակություն

Ցմահ դատապարտյալին տրամադրվել է երկարատև տեսակցություն

Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իրեն չի տրամադրվում երկարատև տեսակցություն:

ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ, Պաշտպանի ներկայացուցիչն այցելել է քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ, ինչպես նաև հարցը քննարկել ազատազրկման վայրի վարչակազմի հետ: Դրանից բացի, Պաշտպանի ներկայացուցչի կողմից ուսումնասիրվել է ցմահ դատապարտյալի տեսակցությունների հաշվառման քարտը: Պարզվել է, որ վերջին անգամ դիմումատուին երկարատև տեսակցություն տրամադրվել է նախորդ տարվա մարտ ամսին:

Արդյունքում, դատապարտյալին նախատեսվել է տրամադրել երկարատեւ տեսակցություն:

Back to top button