

«Այսօրվանից մեքենաերը ցերեկային ռեժմիով կանցնեն Վերին Լարսի ճանապարհով: Ամենաշատը չորս-հինգ օր հետո ընդհանարպես ռեժիմը կլինի 24-ամյա»: Կառավարության նսիտում հայտարարել է ՏԿՆ Գագիկ Բեգլարյանն ու տեղեկացրել, որ վրացական կառավարության կողմից անհանգստություն կա դեռ վերջնական վտանգը վերացված չէ, որովեհտև այս պահին սարերի վրա մոտ հինգ մլն տոննա հոսելու հնարավորություն ունեցող հող է կուտակվել»,- վրացական իշխանությունների անհագստությունը նույնպես փոխանցել է նախարարը և նշել, որ վրացական կողմն այժմ մտածում է ճանապարհի վերգետնյա թունելի կառուցման մասին, իսկ սա բավականին մեծ ծախսերի հետ է կապված:
«Համենայնդեպս, այս ճանապարհը մեզ համար միշտ լինելու է վտանագվոր, յուրաքանչյուր անձրևից հետո հնարավոր է ունենանք այս խնդիրները: Դրա համար ես նաև ուզում եմ առիթից օգտվել և ասել մեր գործարարներին, որ լաստանավի հնարավորությունը ամեն րոպե իրենց աշխատանքների հետ համատեղ ունենան աչքի առաջ: Ամեն րոպես Լարսը հնարավոր է փակվի»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, այժմ արդեն ժամանակն է, որպեսզի բանակցենք այլընտրանքային ճանապարհ ստեղծելու մասին:




